Լուրեր
Խստացվում են անձնակազմի անդամների հարբածության ստուգման կանոնները
Փոփոխություններ են մտցվել Վրաստանի օդային օրենսգրքում՝ կապված ինքնաթիռի անձնակազմի անդամների հարբածության ստուգման հետ։

Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից հայտնել են, որ եթե մինչ այժմ ավիաընկերությունները իրավունք ունեին ստուգելու անձնակազմի անդամների հարբածությունը, ապա նշված լիազորությունն այժմ կիրականացնի թռիչքների անվտանգության տեսուչը։

Վրաստանի օդային օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունը նախատեսում է անձնակազմի անդամների ալկոհոլային հարբածությունը ստուգելու լրացուցիչ լիազորություն տրամադրել գործակալության թռիչքների անվտանգության տեսուչներին, որոնք ուղղակի ստուգումներ են իրականացնում և ստուգում ինչպես օդանավը, այնպես էլ նրա անձնակազմի անդամներին։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ ինչպես թռիչքային անձնակազմի անդամները, այնպես էլ սպասարկող անձնակազմի անդամները ենթակա են պարտադիր բժշկական ատեստավորման, որը նախատեսում է անհրաժեշտ հետազոտություններ, բժշկական զննում և ֆիզիկական պատրաստվածության գնահատում։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը վերահսկում է գործընթացը։

«Օդային օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունների նախագծի վերանայումն ու ընդունումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով»,- նշում են Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից։
| Print |