Լուրեր
Դպրոցում հայտարարվել է տարհանում՝ ծանուցում պայթուցիկ սարքի մասին
Քութայիսիի «Պրոգրես» մասնավոր դպրոցում պայթուցիկ սարքի հաղորդման պատճառով տարհանում է հայտարարվել։

Պայթուցիկ սարքի մասին ծանուցումը դպրոցի տնօրենը ստացել է էլեկտրոնային փոստով։

Այս մասին տեղեկությունը հաստատում է Քութայիսիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Մայա Ցքիթիշվիլին։

Պայթուցիկ սարքի մասին ծանուցում է ստացել նաև Բաթումիի վրաց-ամերիկյան «Պրոգրես» դպրոցը, որից հետո ուսումնական գործընթացը դադարեցվել է։ Շենքից տարհանել են բոլորին։

Իրավապահները տեղում են, տարածքն ուսումնասիրել են կինոլոգները։ Առայժմ շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Կինոլոգներն արդեն ստուգում են շենքի չորրորդ՝ վերջին հարկը։
| Print |