Լուրեր
Ուկրաինայի հարձակման պատճառով Ռուսաստանում 13 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության

 

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի 13 բնակավայր, այդ թվում՝ Գրայվորոն քաղաքը, Ուկրաինայի կողմից իրականացված ռմբակոծությունից հետո մնացել են առանց էլեկտրականության, իրավիճակը շրջանում դեռ լարված է, հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Երեկ նահանգապետը հայտարարեց, որ Գրայվորոն շրջանում շարունակվում է էլեկտրաէներգիայի վերականգնումը։ Այս պահին էլեկտրաէներգիա չի մատակարարվում 13 բնակավայրերի։

«Գրայվորոն շրջանում իրավիճակը դեռ լարված է։ Այսօր առանց էլեկտրականության է մնացել 13 բնակավայր, այդ թվում՝ Գրիվորոն քաղաքը։ Իմ տեղակալ Սերգեյ Դովգոլյուկը արդեն երկրորդ օրն է աշխատում է Գրայվորոնում։ Նա փորձում է վերականգնել էլեկտրամատակարարումը։ Հուսով եմ, որ աշխատանքները կավարտվեն»,- ասել է Գլադկովը։

Նրա խոսքով, վերջին մի քանի օրվա ընթացքում ուկրաինական կողմից զանգվածային ռմբակոծության են ենթարկվում Գրեյվորոն շրջանի բնակավայրերը։

Տեղեկության համար նշենք, որ Գրիվորոն քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա, նրա բնակչությունը գերազանցում է 6000-ը։

 

| Print |