Լուրեր
Սամցխե-Ջավախեթիում շատ տարածված են կարծրատիպերը. հանդիպում Ախալցիխեում

Ի՞նչ է բռնությունը, ի՞նչ են մտածում երիտասարդները բռնության մասին, ինչպես են նրանք ընկալում խնդիրը ազգային փոքրամասնությունների համայնքում և ինչ են տեսնում որպես կանխարգելման միջոց. Ախալցիխեի հեռուստատեսությունում կայացել է «Սամցխե-Ջավախեթիի կանայք հանուն իրավունքների» նախագծի հանդիպումը։

«Մարտը USAID-ի կողմից ճանաչվել է որպես կանանց ամիս, հետևաբար կարևոր է շատ խոսել կանանց, կանանց մարտահրավերների մասին։ Թեեւ մեր հասարակության մեջ ընդունված է, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են, սակայն կան կանայք, որոնք հաճախ ենթարկվում են բռնության և պաշտպանության կարիք ունեն։ Ուստի նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է հատկապես ազգային փոքրամասնությունների համայնքում»,- նշում է Ամալյա Նահապետյանը։
Հանդիպման մասնակից՝ Ամալյա Նաապետյան

«Այսօրվա հանդիպումը բռնության մասին էր, քննարկվեցին բռնության ձևերը, հանդիպմանը ներկա էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, շատ հետաքրքիր և արդյունավետ էր։ Մեր տարածաշրջանում չափազանց շատ կարծրատիպեր կան, և անհրաժեշտ է նման հանդիպումներ անցկացնել»,- ասում է Մարիամ Զեդգինիձեն։

Հանդիպման կազմակերպիչն է «Սամցխե-Ջավախեթիի լրագրողների միությունը», նախագծի աջակիցը՝ «Սաֆարի» հասարակական կազմակերպությունը։
| Print |