Լուրեր
Ուղիղ չվերթներ Սանկտ-Պետերբուրգից դեպի Թբիլիսի
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանից սկսել է ուղիղ չվերթներ դեպի Թբիլիսի։

Ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի։

«Ազիմուտը» արդեն մի քանի ամիս է, ինչ Մոսկվայից, Սոչիից ու Ուֆայից թռչում է Թբիլիսի։

Մինչ այժմ Սանկտ-Պետերբուրգ-Թբիլիսի միջև ուղիղ չվերթներ էին իրականացնում Georgian Airways-ը և Russian Red Wings-ը:

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Վրաստանի ավիացիոն գործակալությունը տեղեկատվություն չի տարածել ավիաընկերություններին ՌԴ տարածքում թռիչքների թույլտվությունների տրամադրման մասին։
| Print |