Լուրեր
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին

 

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. Առավոտից պայթյունների ձայներ են լսվում, և Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը միացված է։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունները որոտացել են Իսֆախանի օդանավակայանի, ինչպես նաեւ Իրանի ռազմական օդուժի բազայի մոտ։ Այս պահին դադարեցվել են թռիչքները Թեհրանի, Սֆախանի և Շիրազի վրայով։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Գազայի ալ-Մաղազի փախստականների ճամբարի վրա հարձակումը։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է 14 մարդ, այդ թվում՝ ութ անչափահաս։ Վնասված են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

Միացյալ Նահանգները վետո է դրել բանաձեւի նախագծի վրա, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային խորհուրդ է տալիս «Պաղեստին պետությունը ընդունել որպես ՄԱԿ-ի անդամ»: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությանը մասնակցելուց, իսկ Խորհրդի մնացած 12 անդամները պաշտպանել են բանաձևը։

 

| Print |
თეგები: ირანი / ისრაელი /