Լուրեր
Նինոծմինդայում որոնվող տղամարդը գտնվել է
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում որոնվող տղամարդը գտնվել է:

Որոնողական աշխատանքներին միացել էին ՆԳՆ-ի աշխատակիցները և համագյուղացիները։

NOR-ի աղբյուրի փոխանցմամբ, մի քանի մեքենաներով որոնել են տղամարդուն, որոնողական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար օգտագործվել է նաև անօդաչու տեսանկարահանող սարք` դռոն։

Բարեբախտաբար տղամարդը գտնվել է։ Աղբյուրի փոխանցմամբ նա շրջագայել է սրբատեղիներով և վերջում ուզեցել է բարձրանալ Աբուլ լեռան սրբատեղին, որի ճանապարհին էլ հարակից գյուղերի բնակիչները նկատել են և հայտնել որոնողական աշխատանքների մասին, տղամարդը վերադարձել է տուն։

Նրան փնտրում էին հուլիսի 5-ից:
| Print |