Լուրեր
SIDA-ն դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ
Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) ժամանակավորապես դադարեցնում է համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ։ 

«Ինչպես արդեն գիտեք, Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել հանձնարարել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությանը (SIDA) ժամանակավորապես դադարեցնել շվեդ-վրացական ուղիղ միջգերատեսչական զարգացման համագործակցությունը, որը դեռ շարունակվում է։ SIDA-ն արդեն տեղեկացվել է կառավարության որոշման մասին և այժմ հետևում է պաշտոնական հրահանգների՝ կատարելու կառավարության ցուցումները։

Շվեդիան պատրաստ է վերականգնել և ընդլայնել Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը, երբ երկիրը կրկին վերադառնա դեպի ԵՄ ուղի»
, - հայտնել են դեսպանատանը:

Դեսպանատան տվյալներով՝ այս որոշումը կայացվել է Վրաստանում հոկտեմբերի 26-ի ընտրություններից առաջ։

Ինչպես նշել են դեսպանատանը, վերջին տասնամյակների ընթացքում Շվեդիայի աջակցությունը Վրաստանին գերազանցել է 250 միլիոն եվրոն, և միայն 2024 թվականի համար նախատեսված էր ավելի քան 16 միլիոն եվրո։

Սա Շվեդիային դարձրել է Վրաստանի համար երրորդ խոշորագույն երկկողմանի դոնորը։

Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենյամին Դոսան հայտարարել է, որ Վրաստանի զարգացումը երկար ժամանակ բավականին մտահոգիչ է։

«[Ընտրությունների վերաբերյալ] միջազգային դիտորդները հաղորդում են խախտումների մասին, ինչը էլ ավելի ամրապնդում է այս կարծիքը։ Փորձերը, խոչընդոտելու երկրի քաղաքացիական հասարակությանը իր դերը կատարել՝ այդ թվում սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են ԵՄ նորմերին և արժեքներին։

Հետևաբար, կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղիղ համագործակցությունը, որն այժմ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային մարմնի հետ»,
- ասել է նախարարը։

Ավելի վաղ, դեռևս սեպտեմբերին, Շվեդիայի զարգացման համագործակցության և արտաքին առևտրի նախարարության պետական քարտուղար Դիանա Յանսեն ասել էր, որ Վրաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Շվեդիան կենտրոնանում է քաղաքացիական հասարակության աջակցության ուժեղացման վրա։
| Print |