Լուրեր
Ավտովթար Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին՝ վարորդը ծանր վիճակում է
Ախալքալաք-Ասպինձա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Ըստ NOR ռադիոկայանի աղբյուրների, իրար բախվել են բեռնատար և Ford մակնիշի ավտոմեքենա:

Բեռնատարի վարորդը վնասվածքներ չի ստացել, սակայն Ford-ի վարորդին ծանր վիճակում տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց:

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին, մոտավորապես ժամը 17:00-ի սահմաններում:

Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության ծառայության աշխատակիցները։
| Print |