Եվրախորհրդարանը այսօր կընդունի բանաձև Վրաստանի վերաբերյալ
Այսօր, նոյեմբերի 28-ին, Եվրոպական խորհրդարանը կընդունի կարևոր բանաձև, որը կանդրադառնա նոր ընտրությունների անցկացման կարևորությանը։ Ինչպես արդեն նշել են եվրախորհրդարանականները, բանաձևը կլինի «կարմիր գիծ», որից այն կողմ անհնար կլինի վերականգնել հարաբերությունները «Վրացական երազանքի» և Եվրամիության միջև, - այս մասին հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժման» ղեկավար Թինա Բոկուչավան։
Բոկուչավայի խոսքով, «միայն նոր ընտրությունների միջոցով կարող ենք դուրս բերել Վրաստանը միջազգային մեկուսացումից»։