Լուրեր
Բոլոր տարբերակները քննարկվում են, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի դադարեցումը՝ ԵՄ դեսպան

 

«Վրաստանի հարցը կքննարկվի 27 անդամ պետությունների կողմից արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 16-ին: Բոլոր տարբերակները բաց են, այդ թվում՝ Վրաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմի դադարեցման հնարավորությունը»,- ասված է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությունում, երբ նա պատասխանեց հարցին, թե ինչպիսին կլինի ԵՄ արձագանքը Վրաստանի հարցին, արդյոք քննարկվում է անձնական պատժամիջոցների կիրառման հարցը, ինչպես նաև՝ Վրաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմի դադարեցման հնարավորությունը:

«Կարծում եմ՝ ավելի շատ տեղեկություններով կկիսվեմ այս հանդիպումից հետո։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ բոլոր տարբերակները բաց են։ Դա այն է, ինչ մենք մի քանի ամիս է ասում ենք, և այդ տարբերակները ներառում են նաև Վրաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմի դադարեցման հնարավորությունը, սակայն դա կքննարկեն և որոշում կկայացնեն ԵՄ-ի 27 անդամ պետությունները»,- նշել է դեսպանը:

 

| Print |