Լուրեր
Առանց ձմեռային անվադողերի երթևեկելը արգելվում է մինչև մարտ
Մինչև մարտի մեկը, որոշ ճանապարհների հատվածներում տրանսպորտային միջոցների ձմեռային անվադողերով շարժվելը պարտադիր է:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում, հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ոստիկանությունը կարող է պահանջել առնվազն մեքենայի դիմացի անիվներին հակասողանքային շղթա ամրացնել։

Ներկայացնում ենք այն վայրերի/ճանապարհների ցանկը, որտեղ ձմռանը ձմեռային անվադողերով և հակասողանքային շղթաներով մեքենա վարելը պարտադիր է.

Միջազգային նշանակության ավտոճանապարհներ

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի Դաշնության սահման)
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման)
Փոնիճալա-Մարնեուլի (Հայաստանի Հանրապետության սահման)
Խաշուրի-Ախալցխե-Վալե (Թուրքիայի Հանրապետություն սահման)
Թբիլիսիի շրջանցում - Զահեսի-Ռուսթավի
Ախալցխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման)
Ախալքալաք-Կարծախի (Թուրքիայի Հանրապետություն սահման)

| Print |