Լուրեր
Վլադիկավկազի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է
Հյուսիսային Օսեթիում անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիք է հայտարարվել, իսկ Վլադիկավկազի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Ըստ տեղեկությունների՝ օպերատիվ շտաբը մարզում շարունակում է գործել շուրջօրյա։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր ուժերն ու ռեսուրսները բերվել են բարձր պատրաստվածության։ Ավելի ուշ Մենյայլոն ասել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքը վերացվել է։
| Print |