Լուրեր
Ախալցիխեում այսօր քաղաքային տրանսպորտը կանանց անվճար կսպասարկի
Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, քաղաքային տրանսպորտը կանանց համար անվճար կլինի։

Նույն օրը «Ախալցիխեի բերդը» նույնպես անվճար կսպասարկի այցելող կանանց։

«Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ, տրանսպորտը կսպասարկի կանանց անվճար։

Բացի այդ, «Ախալցիխեի բերդը» անվճար կընդունի կանանց այցելուներին։

Ախալցիխեի քաղաքապետարանը շնորհավորում է բոլոր կանանց Կանանց միջազգային օրվա առթիվ», –
նշվում է Ախալցիխեի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։
| Print |