Համաձայնեցված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային արտանետումների 274 դեպք է արձանագրվել
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչության տվյալներով՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը տրանսպորտային միջոցների արտանետումների հաստատված նորմերին չհամապատասխանելու 274 դեպք է արձանագրվել։
Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են՝
Թբիլիսիում – 159 դեպք,
Բաթումիում – 46 դեպք,
Ռուստավիում – 41 դեպք,
Քութաիսիում – 28 դեպք։
274 խախտումից 222-ը կատարվել է ֆիզիկական անձանց կողմից, իսկ 52 դեպքում շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները տուգանել են իրավաբանական անձանց։
Տրանսպորտային միջոցների տեսակներով խախտումներն ունեն հետևյալ բաշխվածությունը՝
172 խախտում՝ թեթև մարդատար մեքենաների,
90 խախտում՝ միկրոավտոբուսների,
12 խախտում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդների կամ սեփականատերերի կողմից։
Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության տվյալներով՝ 2025 թվականի առաջին երկու ամսում արտանետումների նորմերի խախտման 685 դեպք է արձանագրվել։