Փրկարարները Քուռ գետից դուրս բերեցին երրորդ ուղևորի դին
Քուռ գետում փրկարարները հայտնաբերել են Գիորգի Շամուգիայի դին։
Այս տեղեկությունը հաստատում է Արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտը։
Նրանց խոսքով, որոնողական-փրկարարական աշխատանքները սկսվել էին մայիսի 14-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թբիլիսիում Քուռ գետի ձախ ափին շարժվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որում եղել են չորս մարդ, բախվել էր «Մերսեդես» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «Ֆորդը» ընկել էր գետը։ Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ ուղևորին, իսկ երեքը զոհվել են։ Այս պահի դրությամբ բոլոր երեք մարմինները հայտնաբերված են։