Օրվա արտահայտություն
«Ռուսաստանի տնտեսությունը հիմա լուրջ ճնշման՝ հարվածի տակ է». Պեսկով

 

Արևմտյան նոր պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը հիմա լուրջ հարված է կրում, բայց ոտքի կկանգնենք։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի տնտեսությունը, հիմա լուրջ ճնշման, ես կասեի՝ լուրջ հարվածի տակ է։ Կա ներուժ, կան ծրագրեր, տարվում է եռանդուն աշխատանք։ Ոտքի կկանգնենք»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ ներկա պայմաններում միջոցներ են ձեռնարկվում, որոնք կօգնեն նվազագույնի հասցնել ռիսկերը և ապահովագրել տնտեսությունը ցնցումներից։

Պեսկովի խոսքով՝ քանի որ «այդ անբարյացակամ քայլերն աննախադեպ են՝ նման պայմաններում իրենք պետք է գործեն կոշտ, մտածված և հստակ»։

Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Մինսկ` Կիևի հետ բանակցությունների համար: Սա Մոսկվայի պատասխանն է ուղիղ բանակցություններ սկսելու Վլադիմիր Զելենսկու կոչին։

 

| Print |