Եղանակային կանխատեսումը Սամցխե-Ջավախքում
Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես կբարձրանա։ Սամցխե-Ջավախքում փետրվարի 4-ից կրկին ձյուն է սպասվում:
Փետրվարի 3-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 11, գիշերը՝ -1 աստիճան տաքություն։ Բորժոմիում ցերեկը կլինի 10, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։
Ախալքալաքում ցերեկը կլինի 5, գիշերը՝ մինուս 6 աստիճան։ Նինոծմինդայում օդերեւութաբանները ցերեկը կանխատեսում են 3, գիշերը՝ մինուս 6 աստիճան։
Մայրաքաղաքում կանխատեսվում է տաք, արևային եղանակ: