Եղանակը Սամցխե-Ջավախքում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում ապրիլի 16-ից եղանակը բարելավվելու է և մինչև ապրիլի 20-ը սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Օդերևութաբանները Սամցխե-Ջավախքում ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսում: Ախալցիխեում ապրիլի 19-ին սպասվում է փոփոխական ամպամածություն։ Առավերլագույնը՝ 23, իսկ գիշերը սպասվում է 7 աստիճան:
Ջավախքում հնարավոր է կարճատև անձրև: Ախալքալաքում ցերեկը կլինի 19, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են 17, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։