Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում այս շաբաթ
Մինչեւ հուլիսի 15-ը Արեւմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ կայծակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Արեւելյան Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։
Սամցխե-Ջավախեթիում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով:
Հուլիսի 12-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 26, գիշերը՝ 17 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ եղանակն առանց տեղումների է։ Ախալքալաքում ցերեկը կլինի 25, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 24, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։