Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ին կտեղա անձրեւ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։
Գործակալության տվյալներով՝ ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, որոշ մունիցիպալիտետներում տեղումներ կլինեն։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին Ախալցիխեում կդիտվի անձրեւ, իսկ 27-ի ցերեկը եւ գիշերը պետք է սպասենք 15 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է հիմնականում արևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 25, գիշերը՝ 10 աստիճան։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 22, գիշերը՝ 9 աստիճան տաքություն։