Որքա՞ն ժամանակ կպահպանվի արևային եղանակը տարածաշրջանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի վերջին օրը կդիտվի արևային և տաք եղանակ։ Մարտի 1-ից սպասվում է անկայուն եղանակ:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 28-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 10, գիշերը՝ 2 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 12, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 7, գիշերը՝ -9։ Նինոծմինդայում նույնպես ցերեկը կանխատեսում են 7, գիշերը՝ -6 աստիճան։
Մարզի հանգստավայրերում կդիտվի արևային եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 19, գիշերը սպասվում է 4 աստիճան տաքություն։