Երբ կփոխվի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև մարտի 7-ը Վրաստանում կշարունակվեն անձրեւները, բարձր լեռներում կանխատեսվում է ձյուն, տեղ-տեղ հնարավոր է առատ ձյուն։
Լեռնային շրջաններում օդի բարձր ջերմաստիճանի և Արևմտյան Վրաստանի հնարավոր առատ տեղումների հետևանքով առաջացած ձյան ինտենսիվ հալչումը կարող է գետերի վրա առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ, ձնահոսքի ձևավորում և սողանքների առաջացում:
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ, մարտի 7-ին Ախալցիխեում սպասվում է ցերեկը՝ 9, գիշերը՝ -1 աստիճան։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 3, գիշերը՝ -8, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -2, գիշերը՝ -7 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է արևային եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչև 12, գիշերը՝ 3 աստիճան տաքություն։