Ապրիլի 4-ի եղանակի կանխատեսումը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կբարձրանա։ Հարթավայրում և բարում սպասվում է արևային եղանակ։
Ապրիլի 4-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 19, գիշերը՝ 4 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ ամպամած եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 14, գիշերը՝ մինուս 1։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 10, գիշերը՝ -3 աստիճան։