Ձյուն, անձրեւ և կարկուտ. ինչպիսի՞ եղանակ է սպասվում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 12-ին և մինչև ապրիլի 13-ի օրվա առաջին կեսը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և կայծակ, բարձր լեռներում՝ ձյուն, հնարավոր է կարկուտ։
Կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովի վրա կա 2-3 բալանոց փոթորիկի հավանականություն։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրեւային եղանակ: Ապրիլի 13-ին Ախալցիխեում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 8, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այնտեղ նույնպես սպասվում է անձրևային եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ -2, Նինոծմինդայում ձյուն է սպասվում, ցերեկը կանխատեսում են -5, գիշերը՝ -2 աստիճան։
Անձրևային եղանակ կլինի նաև մարզի հանգստավայրերում։
Վրաստանի սպասվող հորդառատ անձրևները կարող են գետերի վրա առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում: