Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Ինչպիսին կլինի եղանակը Վրաստանում հանգստյան օրերին՝ ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ եղանակի կանխատեսման բաժնի ղեկավար Դոդո Գվազավայի, արևմտյան Վրաստանում սպասվում է բարձր ջերմաստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ համեմատաբար ցածր ջերմաստիճան, ինչպես նաև կանխատեսվում է կարճատև անձրև:
«Զատկի օրերին Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, շաբաթ օրը օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 20-22, իսկ կիրակի օրը՝ մոտավորապես 23-25 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, սպասվում է ամպամածություն, հնարավոր է նաև թույլ անձրև և մառախուղ։ Մայրաքաղաքում և Կախեթիի մարզում օդի ջերմաստիճանը կլինի 11-13 աստիճանի սահմաններում։
Նաև, արևելյան Վրաստանում վաղը կդիտվի քամոտ և հիմնականում առանց տեղումների եղանակ։
Շաբաթ օրը ցերեկը սպասվում է բարձր ջերմաստիճան, իսկ գիշերը՝ կարող է ամպամած լինել»,- ասել է Դոդո Գվազավան։
Այս շաբաթավերջին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալցիխեում ապրիլի 15-ին և 16-ին ցերեկը սպասվում է 18 և 20, գիշերը՝ 2 և 5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 11 և 15, գիշերը -3 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 9 և 13, գիշերը՝ -8 և -4 աստիճան։