-17 աստիճան ցրտահարություն և արև՝ եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև փետրվարի 2-ը Վրաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Ըստ կանխատեսումների՝ միայն հունվարի 30-ին Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում հնարավոր է փոքր ձյուն և մառախուղ։
«Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի, Դեդոպլիստսկարա) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0,5 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 30-ին հնարավոր է ձյուն և մառախուղ, իսկ մինչև փետրվարի 2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0, -5 աստիճան»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։