Հարցազրույց
«Հիմնական խնդիրը անվստահությունն է` անվստահությունը համակարգի նկատմամբ», - Մարի Միքոյան
«Համակարգի նկատմամբ անվստահությունը, տարածաշրջանում պատվաստումների գործընթացում բժշկական անձնակազմի ցածր ակտիվությունը, ձախողված պատվաստումները, հատկապես Սամցխե -Ջավախքում և Քվեմո Քարթլիում, տեղեկատվության պակասը և ռուսական ազդեցությունը - Սրանք այն խնդիրներն են, որոնք ստիպում են բնակչությանը խուսափել պատվաստվելուց», - ասում է «GENERATION»-ի գործադիր տնօրենը: Էթնիկ փոքրամասնությունների տարածաշրջաններում բժշկական հարցերով զբաղվող ընկերության ղեակավար ՝ Մարի Միքոյանը «9-րդ» ալիքի հետ զրույցում խոսում է պատվաստումների գործընթացին խոչընդոտող հանգամանքների, խնդիրների լուծման և այլ հարցերի մասին: Պատվաստման գործընթացի ձախողման բազմաթիվ պատճառների թվում քաղաքացիական ակտիվիստը առանձնացնում է այն հանգամանքը, որ դեռևս հայտնի չէ, թե որն է դարձել Ախալցխացի բուժքույր՝ Մեգի Բաքրաձեի մահվան պաշտոնական պատճառը։

Ինչու՞ է Սամցխե-Ջավախքում պատվաստումների նման ցածր մակարդակ:

Բնակչությունը չգիտես ինչու կամ ինչպես, բայց սովոր է այս ողբերգական թվերին, ինչը շատ վատ է: Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են հայտարարված ալիքի առաջացմանը: Ինչի՞ հետ է սա կապված - Առաջին հերթին զանգվածային հավաքներն են նպաստում, շարժունակության բարձրացումը բնականաբար, միշտ հանգեցնում է վիրուսի տարածմանը: Հոկտեմբերի վերջը, նոյեմբերն ու դեկտեմբերն արդեն վիրուսների սեզոն են: Նույնիսկ առանց Covid- ի, մենք միշտ ունեցել ենք սեզոնային վիրուսների դարաշրջան այս ընթացքում: Այժմ այս իրավիճակը ավելի է բարդանում համաճարակի պատճառով: Ցավոք, իրավիճակն էլ ավելի է բարդացել շարժունակության աճով, ինչը, ցավոք, պայմանավորված է երկրում պատվաստումների ցածր ցուցանիշով: Լուրջ ձախողում կա մարզերում, հատկապես Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Այս իրավիճակը մի կողմից առաջացել է ոչ ճիշտ տեղեկությունների ու ապատեղեկատվությունների տարածմամբ, մյուս կողմից՝ պետք է նշել, որ Վրաստանում պատվաստումների գործընթացը սկսվեց ողբերգական պատահարով։ Բոլորս հիշում ենք Ախալցիխեում տեղի ունեցած ողբերգությունը: Ցավոք, միջադեպից հետո ես պատվաստումների որակի հետ կապված լուրջ հայտարարություններ չեմ լսել, թե պատվաստումից հետո որ պահին կարող է զարգանալ անաֆիլակտիկ ռեակցիա և ընդհանրապես ինչ տեսակի ռեակցիա կարող է զարգանալ։ Ես չեմ կարդացել մահացածների մասին պաշտոնական հաղորդագրություն: Մենք բոլորս լսել ենք, որ նա մահացել է անաֆիլակտիկ ռեակցիայի հետևանքով, մենք լսել ենք, որ օգնությունը հետաձգվել է, բայց մինչ օրս ոչ ոք հաստատ չգիտի, թե որն է դարձել մահվան պատճառը: Հետեւաբար, երբ երկրում պատվաստումը սկսվում է նման խնդիրներով, բնականաբար, մարդկանց մոտ աճում է վախի գործոնը:

Ի՞նչ է պետք անել Սամցխե-Ջավախքում պատվաստվել ցանկացողների թիվը մեծացնելու համար:

Առաջին հերթին պետք է բարձրացնել իրազեկվածության մակարդակը։ Բացարձակապես բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները ՝ պետական և հասարակական, պետք է ներգրավված լինեն: Պետք է սկսել ամենաբարձր որակի տեղեկատվական արշավի արտադրությունը, նույնիսկ պաստառների բաշխումը տնից տուն: Եվրոպայում և Ամերիկայում ուսումնասիրություններ են կատարվել այն մասին, թե որքանով է անվտանգ պատվաստումը, և ինչ հետևանքների կարող ենք հանդիպել, երբ չպատվաստվենք և վարակվենք կորոնավիրուսով: Ցավոք սրտի, թերահավատները շատ են։ Բացի այդ, ողբերգական դեպքից հետո, ցավոք սրտի, Սամցխե-Ջավախքում որեւէ աշխատանք չի տարվել։ Սա լուրջ խնդիր է։ Շատ առասպելներ են տարածվում, որոնց, ցավոք, շատերն էին հավատում: Մեկ այլ մեծ խնդիր է պատվաստումների նկատմամբ տեղի բժիշկների անվստահության աստիճանը։
Այսօր կարելի է ասել, որ հիմնական խնդիրը անվստահությունն է `համակարգի նկատմամբ անվստահությունը: Հետևաբար, երբ մարդը չի վստահում համակարգին, իրականացվող արշավին, դա նշանակում է, որ նա չի վստահում ո՛չ համակարգի կողմից սահմանված դեղամիջոցներին, ո՛չ ընդհանրապես որևէ բանի: Այսօր հիմնական նպատակն է ինչ-որ կերպ համատեղ աշխատել համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Հակառակ դեպքում ոչինչ չի հաջողվի: Այս քարոզարշավն արդեն ձախողվել է, ցավոք սրտի, ամեն օր վարակվածների թիվը նորից կավելանա, քանի դեռ մենք լիարժեք չենք պարվաստվել:

Քաղաքացիների մի մասը խուսափում է պատվաստումներից ՝ պատճառաբանելով տարբեր ալերգիկ հիվանդություններ, որքանո՞վ է հիմնավորված նրանց վախը:

Շատերից եմ լսել նաև, որ ալերգիկ են, և բժիշկը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ պատվաստումներից: Հաճախ եմ լսել այս արտահայտությունը, նաև տարբեր երկրներ ճանապարհորդած նախկին զինծառայողներից, իսկ այսօր ասում են. «Այնքան պատվաստում են ներարկել, երկիրը լքելուց առաջ, որ ապահով եմ և պատվաստման կարիք այլևս չունեմ»: Նման մարդկանց պատասխանում եմ, որ բացարձակապես յուրաքանչյուր մարդու պետք է մոտենալ անհատապես: Բոլոր դեպքերը պետք է առանձին դիտարկվեն ընտանեկան բժշկի կողմից: Սակայն այստեղ ավելացնեմ, որ պատվաստման հակացուցումը միայն և միայն կոնկրետ այդ պահին տեղի ունեցող բորբոքային պրոցեսն է։ Եթե մենք ունենք ջերմություն, հազ կամ գրիպ, ակնհայտ է, որ այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգվի մինչև ապաքինումը: Այլ առումով, չկա հիվանդություն, չկա այնպիսի վիճակ, ինչպիսին է հղիությունը, որը կունենա պատվաստանյութի հակացուցում: Որքան երկար լինի խրոնիկ հիվանդությունների ցանկը, այնքան արագ պետք է պատվաստվի մարդը, քանի որ դա խրոնիկական պաթոլոգիաներով մարդկանց թիրախային խումբն է, հետևաբար, այդպիսի մարդիկ պետք է հատկապես պաշտպանված լինեն։ Այսպես մակերեսորեն, կուրորեն անհնար է ասել`եկեք բոլորս միասին պատվաստվենք: Մասնավորապես, պետք է խորհրդակցենք ընտանեկան բժշկի հետ: Ցավոք, ինձ հաճախ ասում են, որ գնացել են պատվաստման և հետ են ուղարկել, ասելով, որ ալերգիկ են: Սակայն եթե այդ պահին ալերգիկ ռեակցիա չլինի, ապա պատվաստումը չի հակացուցում չի ունենա:

Երկրում հինգերորդ ալիքի սկիզբը պաշտոնապես հայտարարել են համաճարակաբանները։ Վրաստանում կա արդյո՞ք ճիշտ բուժման խնդիր։ Երբ մարդը ախտանիշ ունի, բայց կորոնավիրուսը չի հաստատվում: Արդյո՞ք մարդը վարակիչ է:

Սկսեմ նրանից, որ նման մարդկանց թիվը բավականին մեծացել է: Մեր պրակտիկայում եղել են հիվանդներ, որոնք ախտանիշներ են ունեցել երկար ժամանակ ՝ ութից ինը օր, սակայն ո՛չ արագ, ո՛չ PCR թեստերով կորոնավիրուսը չի հայտնաբերվել: Հետեւաբար, այդ մարդիկ իրենց իրավունք էին տալիս դուրս գալ փողոց: Ամեն դեպքում, ջերմության կամ տարբեր ախտանիշների դեպքում՝ ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, ցանկալի է լինել մեկուսացման մեջ։
Ցավոք, համավարակի ախտանշանները դարձել են շատ բազմազան: Ընդհանուր թուլություն, մկանների և հոդերի ցավ, գլխի և կոկորդի ցավ, հազ - եթե այս բողոքները ծագել են, բնականաբար ցանկալի է, որ անձը մեկուսացված լինի: Այսպես էլ գրվեց արձանագրությունը: 72 ժամը մեկ անգամ հանձնել արագ թեստ, երրորդ անգամ, եթե նույն բողոքները շարունակվեցին, իսկ երկրորդ թեստը բացասական է, կհանձնի PCR թեստ:
Արդեն բացվել ենք և մեր փոքրիկները հաճախում են դպրոց ու մանկապարտեզ: Համալսարաններում ավելի հեշտ է, քանի որ նրանց մեծ են և կարող են կրել շնչադիմակ: Առաջին դասարանցիների հետ փոքր ինչ դժվար է, իսկ մանկապարտեզի սաների մասին խոսելն ավելորդ է: Ես օրինակ, մեծ ցանկություն ունեմ, մանկապարտեզի երեխաների ծնողներն ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն իրենց երեխաների և ուսուցիչների հանդեպ։ Ի վերջո, այս մարդիկ երեխաներին հանդիպում են դպրոցներում եւ մանկապարտեզներում: Ծնողներն ու ուսուցիչները պետք է առավելագույնն անեն, որպեսզի հատեն այս շղթան:

Հնարավո՞ր է արդյոք կտրել վարակման շղթան ՝ ստեղծելով շարժվող խմբեր, հատկապես գյուղական վայրերում, տնից տուն գնալով, պատվաստման գործընթացը ակտիվացնելու համար:

Առաջին հերթին, նախքան ինչ -որ մեկի դարպասին մոտենալը, դուռը թակելն ու ասեղով նրան պատվաստման առաջարկություն անելը, նախ պետք է ակտիվացնել տեղեկատվական արշավը: Հատկապես կարեւոր է այցելել բարձր լեռնային գյուղեր `տնից տուն տեղեկատվական պաստառներ բաժանելով: Հատկապես, երբ նման վայրում ապրող մարդիկ հետևում են ռուսական տեղեկատվական արշավներին, քանի որ պետական լեզվի չիմացության պատճառով վրացական ալիքներ չեն դիտում։ Բարձրլեռնային գյուղերում, որտեղ ինտերնետ չկա, սխալ է ասեղով կանգնել դռան մոտ և հորդորել պատվաստվել տեղում: Եւս մեկ անգամ կասեմ, որ նախ պետք է ակտիվ տեղեկատվական արշավ իրականացնել: Հենց այս դռնեդուռ սկզբունքով մենք պետք է մարդկանց բացատրենք պատվաստման կարևորությունը, պետք է խոսենք, հասկացնենք, որ պատվաստումը շատ անհրաժեշտ է և կարևոր, եթե ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի ռիթմին: Պատվաստումը միակ ճանապարհն է, որը կարող է փրկել մեզ: Դեռ ավելին, Եվրոպայում կամ ԱՄՆ -ում ոչ մի քաղաքում պատվաստումները չեն կատարվում հենց կլինիկաներում: Կլինիկաներում պատվաստվում են միայն ծանր քրոնիկ հիվանդները, թե չէ առողջ մարդիկ պատվաստում են լողափերում, օդանավակայաններում, մեծ առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, մետրոյում և դեղատներում: Ցավոք, մենք այս առումով էլ բացառություն ենք համարվում:
Սամցխե-Ջավախքում հոկտեմբերի 20-ին պատվաստվել է 131 մարդ, ընդհանուր առմամբ ՝ տարածաշրջանում պատվաստվել է 36 418 քաղաքացի: Երկրում պատվաստվածների թիվը հասել է 1 932 643 -ի: Այստեղից Սամցխե-Ջավախքի պատվաստումների ընդհանուր քանակը կազմում է 0,019%:
| Print |