Լուրեր
Ծինուբանի անտառում հրդեհ է
Ախալցիխեում, գյուղ Ծինուբանում հրդեհ է: Կրակը սկզբում Ամաթի սարի հարակից տարածքում են նկատել: Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետի խոսքով, հրշեջ-փրկարարական խումբը արդեն դեպքի վայրում է: 

«Հստակ տարածքն ասել դժվարանում եմ այս փուլում, սակայն իրավիճակը վերահսկում են: Վտանգավոր է, կարևորն այն է, որ կարողանան ժամանակին հանգցնել կրակը»,-
հայտարարում է 9-րդ ալիքի մոտ Զազա Մելիքիձեն: 

Ներքին Գործերի Նախարարություն՝ Հասարարակական անվտանգության կառավարման կենտրոն՝ «112»-ի տվյալների համաձայն, Ախալցիխեի գյուղ Ածղուրիի հարակից տարածքում, Ամաթի սարի լանջի վրա կրակը դեռևս շարունակում է տարածվել: 

| Print |
თეგები: Ծինուբանի / կրակ /