Ախալցիխեում կորոնավիրուսային կասկածելի ախտանշաններով ևս 12 անձ են հայտնաբերել (Տեսանյութ)
20.09.2020
Ախալցիխեի հանրային առողջապահության կենտրոնի տվյալների համաձայն, Ախալցիխեի և Բակուրիանիի կարանտինային գոտիներում կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած մոտ 60 անձ է տեղավորված: Ըստ վարակաբանների, այսօր, Սեպտեմբերի 20-ին, երեկոյան սպասում են 10-12 անձի թեստավորման արդյունքներին: Երեկ ստացած բոլոր 26 պատասխանները բացասական էին:
Ըստ Քեթևան Ջինճվելաձեի, կարանտինային գոտիներում գտնվող անձանց կրկնակի թեստավորումը կանցկացվի Սեպտեմբերի 25-ին:
«Բացասական պատասխանի դեպքում կարանտինային գոտում գտնվող քաղաքացիները դուրս կգան հյուրանոցներից: Շատ լավ լուր կլինի Ախալցիխեի բնակչության համար: Դեռ «կանաչ գոտու» կարգավիճակը Ախալցիխեն կրում է, քանի որ քաղաքում վարակված չհայտնաբերվեց»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է Ֆեթևան Ջինճվելաձեն:
Նշենք, որ տեղացիներին կարանտինային գոտի տեղափոխելու պատճառը քաղաքացիներից մեկն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում, մասնակցել է մոտ թաղման արարողությանը, իսկ Սեպտեմբերի 18-ին, Հայաստան վերադառնալիս, նրա մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: