Լուրեր
Ավտովթարից երեք օր հետո, Սամցխե-Ջավախքում կինը մահացել է
Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Ճվինթայում երիտասարդ կինը մահացել է: Պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարն է, որը տեղի է ունեցել Բորջոմում: Թբիլիսիից վերադարձող հայր-որդին մեքենայով բախվել էին քարերին: Վնասված կնոջը տեղափոխել էին Բորջոմի բժշկական հաստատություն, սակայն բժիշկները ստուգելուց հետո, դուրս են գրել հիվանդանոցից: 

Հարազատների տեղեկության համաձայն, Նոյեմբերի 2-ին անցկացվել է նաև  էխոսկոպիկ հետազոտություն, սակայն ոչ մի ախտորոշում չեն գրանցել: Ըստ բարեկամների, երիտասարդ կինը մահացել է արյունահոսությունից: 

«Ճվինթայից չհասցրեցին տեղափոխել հիվանդանոց, կամ ինչ էին անելու հիվանդանոցում, բոլորն այնքան են տարված կորոնավիրուսով, որ այլ հիվանդներով չեն էլ հետաքրքրվում: Կարծես կորոնավիրուսից բացի ուրիշ մահվան պատճառներ չեն կարող լինել»,- ասում է հանգուցյալի հարազատը: 

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի մեկին: 

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում:
| Print |
თეგები: հիվանդանոց / մահ / Վթար /