Լուրեր
Սամցխե-Ջավախքի կովիդ-կլինիկաներում ազատ տեղեր չկան
Բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով Սամցխե-Ջավախքի հիվանդանոցում այլևս տեղեր չկան։ Հիվանդանոցները գերբեռնված են կորոնավիրուսով վարակված հիվանդներով: Բժիշկներն ասում են, որ լինում են դեպքեր, երբ պետք է հրաժարվել հիվանդներին ընդունելուց։

«Հիվանդին դուրս գրել չենք կարող, որ նրա փոխարեն ընդունենք մեկ ուրիշին, փաստացիորեն, պացիենտները հերթ են պահում: Ունենք հիմնականում ծանր հիվանդներ: Նրանցից 10-ը վերակենդանացման բաժանմունքում են, հինգը՝ միացված շնչառական համակարգին: Ունենք 60 մահճակալ, բայց այս պահին բուժվում է 62 հիվանդ: Վերջին տասը օրվա ընթացքում մեր քաղաքում, ինչպես նաև Բորժոմիում և Նինոծմինդայում կլինիկաները գերբեռնված են»,- ասում է Ախալցիխեի «Իմեդի»-ի կլինիկական մենեջեր Մզիա Կակոշվիլին։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից ևս 67 մարդ է մահացել։ Հայտնաբերվել է վարակի 4104 նոր դեպք:
| Print |
თეგები: ազատ տեղեր / մահճակալ /