Լուրեր
Սամցխե-Ջավախքի ճանապարհներին սահմանափակումներ են գործում

 

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին:

Ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ105-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածը փակ է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանում երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին:

 

| Print |