Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազում են
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 599 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 846 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 532 թեստ, այստեղից 20 307-ը արագ, իսկ 2 225-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 2,66 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,73 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 4,18 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 644 711 դեպք, որից 1 608 441 հիվանդ ապաքինվել է, 16 688-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 848 368 մարդ, օրեկան 1 521։
Երեկ, մարտի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 817 նոր դեպք, ապաքինվել է 3 017 պացիենտ, մահացել է երեք մարդ: