Եղանակ
-19 աստիճան ցրտահարություն. ինչպիսի՞ն կլինի եղանակը
Հունվարի 9-12-ը Վրաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, արեւելյան Վրաստանում տեղ-տեղ առատ ձյուն: Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Սամցխե-Ջավախեթիում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, հունվարի 10-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը՝ 2, գիշերը՝ -7 աստիճան ցրտահարություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 2, գիշերը՝ -14 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -2, գիշերը՝ -15 աստիճան։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են -3, գիշերը՝ -19 աստիճան։

Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: 

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կնվազի մինչև - 2, իսկ գիշերը՝ - 4 աստիճան է սպասվում։
| Print |
თეგები: եղանակ / Ձյուն / սառը / Ցուրտ /