Եղանակ
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ զգուշացնում են օդերևութաբանները

 

Սկսած այսօրվանից՝ նոյեմբերի 25-ից, Վրաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։

Նոյեմբերի 26-28-ին երկրի մեծ մասում կանխատեսվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, որոշ վայրերում՝ ուժեղ տեղումների։ Բարձր լեռնային շրջաններում հնարավոր է մառախուղ, բուք և ձնահյուսերի վտանգ։

Առատ ձյան, տեսանելիության վատթարացման, բքի և ձնահյուսերի վտանգի պատճառով ճանապարհային որոշ հատվածներում կարող է սահմանափակվել տրանսպորտի շարժը։

 

| Print |