Եղանակ
Ձյուն և սառնամանիք. Սամցխե-Ջավախեթիում եղանակը վատթարանում է

 

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունվարի 15-17-ը սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հունվարի 15-17-ը սպասվում է անձրեւ, լեռներում՝ ձյուն։

«Թբիլիսիում հունվարի 15-ին հնարավոր է թույլ անձրեւ եւ մառախուղ: Հունվարի 16-ին և 17-ին սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8 +10 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունվարի 15-17-ը սպասվում է անձրև, 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը +11 +13 աստիճանի սահմաններում, 16-17-ին կնվազի մինչև +6, +8 աստիճան:

Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունվարի 15-17-ը սպասվում է անձրեւ, հունվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը +14 +16 աստիճանի սահմաններում, իսկ հունվարի 16-17-ին կնվազի մինչև +5, +7 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) Հունվարի 15-17-ը սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը 15-ին կլինի ցերեկը +10 +12, իսկ հունվարի 16-17-ին կնվազի մինչև +3, +5 աստիճան։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունվարի 15-17-ը սպասվում է ձյուն, հնարավոր է մառախուղ եւ բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1+3 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հունվարի 15-17-ը հնարավոր է անձրեւ, 16-17-ը առանձին վայրերում սպասվում է արեւմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7 +9 աստիճանի սահմաններում։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) հունվարի 15-ին հնարավոր է թույլ անձրեւ և մառախուղ, 16-17-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հունվարի 15-17-ին սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3+5 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաքի, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 15-17-ը սպասվում է ձյուն, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ և բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, +1 աստիճանի սահմաններում»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

 

| Print |