Նորություններ
«Եթե կանոններին չհետևեք, ստիպված կլինենք սահմանափակումներ ձեռնարկել»,- Իմնաձե


Համենայն դեպս, մինչև հաջորդ տարվա ամառ, կորոնան չի պատրաստվում որևէ տեղ գնալ և տարանջատվել մարդկությունից:

Այս մասին հայտարարում է հիվադնությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ՝ Պաատա Իմնաձեն:

«Հուսով եմ, որ մինչ այդ կլինեն արդյունավետ պատվաստանյութեր, որոնք քիչ թե շատ էլի հնարավորություն  կտան մեզ կառավարել իրավիճակը:  Այժմ , կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ցավոք օգտագործում ենք այն միջոցները,  որոնք հորինել են մեր նախորդ սերնդի համաճարակաբանները և նույնիսկ ավելի վաղ:  Դրանք են՝ դիմակ, փակ տարածությունում  և երբ  չենք կարող պահել հեռավորությունը նույնիսկ բաց տարածքում,  և հիգիենա՝ ձեռքերի հաճախակի լվացում, սրանք են վիրուսի դեմ պայքարի մեր հիմնական միջոցները:

Կորոնան հստակ ցույց է տալիս, որ ոչ մի տեղ չի գնացել և եթե մենք բոլորս չհետևենք կանոնին, ապա ստիպված կլինենք ձեռնարկել սահմանափակող միջոցներ:  Միակ բանը, որ կարող եմ կոչ անել բոլորին դա կանոններին հետևելն է»:

Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել: Արդյունքում, վարակվածների թիվը աճել է մինչև  1 264-ը: Կարանտինային գոտում գտնվում է  6 930 քաղաքացի, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 263: Երկրում մահացել է 17 պացիենտ:

Հատկանշական է, որ Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, Մեստիայի մունիցիպալիտետը փակվել է:  Անցկացվեցին որոշ միջոցառումներ, այդ թվում, գործում է տեղաշարժի սահմանափակում:

| Print |