SSSS
Obfuscated Ads Example Special Offer Exclusive Deal
Նորություններ
«Ո՞վ կվերադարձնի դեռ չծնված երեխայի հորը»,- Կուլիկամի բնակիչներ
Կուլիկամ գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել գյուղից երիտասարդներին ոստիկանության բաժանմունք տանելու դեմ: Կուլիկամցիները ոստիկանությանը կոչ են անում թույլ տալ, որ հանգիստ իրենց սուգը սգան, ինչպես նաև իրավապահ մարմիններին մեղադրում են սպանությունների և անկարգությունների օրը անգործության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր JNEWS-ը, Կուլիկամ գյուղի բնակիչները այսօր բողոքի ակցիա են կազմակերպել գյուղի կենտրոնում՝ պահանջելով, որ ոստիկանությունը հանգիստ թողնի իրենց գյուղի բնակիչներին: Կուլիկամից մոտ 40 մարդ Ախալցիխե հարցաքննության է կանչվել: Բողոքի ցույցից հետո 5-6 հոգու, այդ թվում՝ սպանված Վարդ Միրանյանի ընտանիքի մեկ անդամի, հարցաքննության են տարել Ախալցիխե:

Մահացած երիտասարդ տղայի հարազատները պահանջում են հարգել իրենց վիշտն ու սուգը:

«Մենք վշտի մեջ ենք, մայրը սգում է իր երիտասարդ որդու մահը: Այս ամենից հետո նրանք են դժգոհում: Մենք խնդրում ենք չխանգարել: Թող հանգուցյալին հանգիստ թողնեն, գոնե մինչև քառասունք: Մեղք են նրանք: Մենք այլ պահանջ չունենք: Այս ամենից հետո մենք կրկին անգամ միայն խնդրում ենք, իսկ նրանք ինչ ասես չեն ասել: Փոխհատուցումներ են պահանջում, տներ: Սպանվածի 24-ամյա հղի կինը հացադուլ է հայտարարել: Ոչինչ չի ուտում, չի խմում: Փնտրում է իր ամուսնուն…: Միթե՞ նրանք խիղճ չունեն: Միթե՞ նրանք մարդ չեն: Նրանք չեն հարգում մեր վիշտը և մարդուն, ում սպանել են: Ինչո՞ւ: Բաժակներ են պահանջում, տարբերություն են դնում գյուղի և քաղաքի միջև, գայլերի ոհմակ են անվանում…», – բողոքի ցույցի ընթացքում ասաց հանգուցյալի հարազատներից մեկը:

Ամբողջ գյուղը ոստիկանությանը մեղադրում է օգոստոսի 8-ի երեկոյան անգործության մեջ:

«Ոստիկաններն սկսել են հետապնդել երիտասարդներին: Ո՞ւր էր ոստիկանությունը, երբ քաղաքի կենտրոնում այդքան բան տեղի ունեցավ: Ո՞ւր էր: Ինչու չկանխեցին: 2 ժամ տևեց այդ ամենը, ո՞ւր էին այդ ժամանակ ոստիկանները: Նրանք հարուստ են, դրա համար նրանց են պաշտպանում: Օրենքը հարուստների կողքին է: Եթե մենք էլ պատրաստված լինեինք, մենք նույնպես զենքով կգնայինք: Ինչու նրանք զենք ունեին, իսկ մենք` ոչ: Նրանք գնացել էին հետաքրքրվելու, թե երբ պետք է ասֆալտապատեն ճանապարհը, և ահա, ստացվեց այս ամենը: Նրանք խանգարում էին մեքենային՝ թույլ չտալով վիրավորին հասցնել հիվանդանոց: Միգուցե, եթե նրանք չխանգարեին, մեր տղան ողջ մնար: Որտե՞ղ էին այդ իրավապահ մարմինները: Ինչո՞ւ չեն պատասխանում այս հարցերին», – ասաց Կուլիկամի բնակչուհին:

Գյուղացիները վիրավորված են նրանից, որ վառված տների տերերը պահանջում են փոխհատուցում՝ ասելով, որ իրենց կորուստն անհատույց է:

«Թող մեզ վերադարձնեն մեր տղային ողջ ու առողջ, կարո՞ղ են: Թող հորը վերադարձնեն այն երեխային, որը դեռ չի ծնվել, որը դեռ չծնված որբացել է: Նա բացել է իր խանութը և աշխատում է: Թող անիծվի ինքն էլ, իր խանութն էլ: Նրանք ասում են, որ իրենց հղի հարսները վախեցել են, ո՞ւր էին նրանք, որ վախեցել են: Նա վախեցել էր, երբ իմացել էր, որ ամուսինը փախել է հանցագործությունը կատարելուց հետո: Իսկ նրանք գիտե՞ն, թե ինչպիսի ապրումների մեջ է մեր հարսը: Նա կենդանի դիակ է: Մեր հարսը մնացել է առանց ամուսնու, իսկ նրա ամուսինը կենդանի է, և իր կողքին: Նա գնացել և հանձնվել է, թող պատասխան տա օրենքի և իր խղճի առջև: Մենք այլ բողոք չունենք: Պարզապես թող նրանք հանգիստ թողնեն մեր գյուղը, և վերջ: Մենք այլևս ասելիք չունենք», – ասաց գյուղի մեկ այլ բնակչուհի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Կուլիկամցիներն այրել են կրակողի՝ Ա. Գաբրիելյանի սեփական տունը, հայրական տունն ու հյուրանոցը, ինչպես նաև կռվի մասնակիցներից՝ Կարեն Քոսյանի ու Գենա Զարմարյանի տները: Տեղում մոբիլիզացվել էին հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկանության ստորաբաժանումներ:

Սպանության գործով կալանավորվել է Արթուր Գաբրիելյանը, սպանության և զանգվածային անկարգությունների գործով հետաքննությունը շարունակվում է:

jnews.ge

Facebook Twitter
კვირის პოპულარული
ამინდი
ახალციხე 9 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 7 °C
img
ადიგენი 15 °C
img
ბორჯომი 10 °C
img
თბილისი 16 °C
img
აბასთუმანი 6 °C
img
ბაკურიანი 5 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
კალენდარი
«« იანვარი  »»
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatramadabethttps://12betno1.help/먹튀위크开云体育seks filmleriSavabet girişAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기tipobetbetigma girişbetnanodizipaltürk ifşa킹콩티비matadorbet스마일퀄리티cratosroyalbetholiganbethuqqabetสล็อตเว็บตรงสล็อตBetigmajojobetjojobethttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereanesinecasinosahabet girişelexbetelexbethiltonbetGalabetmagic mushroomsholiganbetjustin tvroyalbet girişjojobetMMA Streamskiralık hackerpusulabetbetparkcasibomcasibomcasibommp3juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibom güncel girişbetsatlunabetnorabahis girişsahabetholiganbetholiganbetholiganbetholiganbet girişholiganbetdeneme bonusu veren yeni sitelermatbetcasibomdeneme bonusu veren sitelermarsbahisiptvmatbetcasibomлучшие казинолучшие казиноcasibomdeneme bonusu veren sitelercasibom giriş1xbetonwiniptv testcasinolevantmatbetholiganbetjojobetret casinodeneme bonusu veren siteler 2026Streameastslot gacorTotalsportekjojobetcasibomjojobetdeneme bonusu veren yeni sitelerSahabettelegram ifşangsbahisngsbahistrslotnerobetefescasinosmartbahisngsbahiscasibomholiganbetpusulabetStreameastлучшие онлайн казинобездепозитный бонус казиноводка казиноslot onlinegiftcardmall/mygifttest-anahtar-1holiganbetholiganbet girişjojobetjojobetjojobetGiftcardmall/Mygiftjojobetjojobet girişcasibomcasibom girişextrabetdizipalgiftcardmall/mygiftBetloramarsbahisjojobetjojobet girişgiftcardmall/mygift