Նորություններ
Թուրքիան մինչև վերջ կսատարի եղբայրական ադրբեջանցի ժողովրդին. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կոչերը անկեղծ և համոզիչ չեն:

Հուլուսի Աքարն այս հայտարարությամբ արձագանքել է Մինսկի խմբի համանախագահ երկրների հորդորներին, ովքեր պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Հրադադարի մասին հորդորները նրանցից, ովքեր տարիներ շարունակ Ադրբեջանին չէին առաջարկում արդար ելք, առանձնապես անկեղծ և համոզիչ չեն»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարի խոսքով, «Թուրքիան մինչև վերջ կսատարի եղբայրական ադրբեջանցի ժողովրդին՝ հայրենի հողի ազատագրման համար արդար պայքարում»:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսվել էին սեպտեմբերի 27-ին: Կողմերը հրադադարի մեջ մեղադրում են իրար: Բացի այդ, Հայաստանում պնդում են, որ Ադրբեջանին ռազմական և լոջիստիկ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:
| Print |