Նորություններ
Երբ դառնամ երկրի վարչապետ, ադրբեջանական կողմի հետ կգամ համաձայնության. Վրաստանում ընտրությունների թեկնածու
Երբ դառնամ երկրի վարչապետ, ադրբեջանական կողմի հետ կգամ համաձայնության և Դավիթ Գարեջիի հարցով որևէ խնդիր չի լինի,- այս մասին հայտարարել է «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն՝ լրագրողների հետ Դավիթ Գարեջիի հարցով ընթացող հետաքննության վերաբերյալ:

Նրա խոսքով, այս հարցի առնչությամբ նա չի վստահում ոչ դատախազությանը և ոչ էլ՝ վարչապետ Գիորգի Գախարիային:

Ինչպես նշել է Վաշաձեն, ինքը գիտի, ինչպես հասնել համաձայնության ադրբեջանական կողմի հետ:

«Ինձ համար Դավիթ Գարեջին Վրաստանի պատմամշակութային ժառանգությունն է: Ինձ համար դա չի չափվում ոչ հեկտարով և ոչ էլ՝ քառակուսի մետրով: Չեմ պատրաստվում գնալ որևէ զիջման և մշտապես կպաշտպանեմ իմ պետության շահերը: Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, որոնք բացահայտվում են, ես առաջին իսկ օրից ասացի, որ պետք է ստեղծվի ընդհանուր ժողովրդական հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն փորձագետներ, տարբեր կողմեր, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը և չլինեն շահարկումներ, որոնք այսօր կան: Ո՞վ է վստահում դատախազությանը: Ես չեմ վստահում նաև Ռուսաստանի քաղաքացի Գախարիային, չգիտեմ նա վարչապետության վերջին շաբաթների ընթացքում այս հարցի առնչությամբ ինչ հանձնարարություն է ստացել: Ինձ համար կարևոր է բաց և թափանցիկ հետաքննությունը, սա է իմ պատմությունը, իմ մշակույթը և չենք զիջի: Ընդհակառակը, երբ դառնամ երկրի վարչապետ, ադրբեջանական կողմի հետ կգամ համաձայնության և Դավիթ Գարեջիի հարցով որևէ խնդիր չի լինի: Դավիթ Գարեջին Վրաստան է և պարտադիր կգանք համաձայնության, այն էլ գիտեմ, թե ինչպես դա անել»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը հոկտեմբերի 7-ին ձերբակալել էր արտաքին գործերի նախարարության աշխատակից Իվերի Մելաշվիլուն և ՆԳ նախարարության աշխատակից Նատալիա Իլիչովային: Նրանք մեղադրվում են Վրաստանի տարածքի դեմ ուղղված գործողության մեջ: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց սահմանել է կալանք: Ձերբակալվածները չեն ճանաչում մեղքը:
| Print |