Նորություններ
Արմատներով Ջավախքից ևս մեկ հերոս զոհվեց Արցախում

 

Մեր Սուրբ հայրենիքը պաշտպանելիս թշնամու մահաբեր արկից հերոսաբար զոհվեց ևս մեկ արմատներով Ջավախքցօ հերոս։  Նահատակվել է Գոման գյուղի հայորդի՝ Գնել Մինասի Ֆիդանյանը (ծնված 1985 թվականի սեպտեմբերի 1-ին):

Նա Ջավախքի Գոման գյուղի անվանի բնակիչ Կլիմենտ Ֆիդանյանի թոռն է, ով ծնվելով Արմավիրի մարզի գյուղ Արգինայում ՝ բարձր պահեց ոչ միայն իր գյուղի, այլ նաև Ձավախքի և ամբողջ հայության անունն ու պատիվը:

Հենց առաջին օրվանից կամավոր մեկնելով առաջնագիծ՝ դարձավ կենդանի վահան իր զինակից ընկերների համար:

Այժմ և միշտ Գնել Մինասի Ֆիդանյանը հավերժացավ և միացավ անմահ հերոսների շարքին:
Փա՛ռք ու պատի՛վ Ձեզ: Աստված Ձեր հոգին լույս դարձնի, ննջեք խաղաղությամբ:

Նյութը՝ Բեգլար Չրաղյանի
Atv12
| Print |