Նորություններ
Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնությունը բաղկացած է 9 կետից։

Հրապարակվել է Արցախի հարցով հայտարարության տեքստը, որը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

1. Հայտարարվում է ամբողջական կրակի և բոլոր տեսակի մարտական գործողությունների դադարեցում Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի 10-ի 00,00-ից, ըստ Մոսկվայի ժամանակի։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը (հետագայում` կողմեր), մնում են իրենց գրաված դիրքերի վրա։

2. Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։

3. Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

4. Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

5. Արդյունավետության և վերահսկողության համար կողմերի միջև պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն։

6. Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու տեղակայման համար։

7. Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հսկողության ներքո։

8. Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն։

9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։

Կողմերի համաձայնությամբ, կիրականացվի նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում, որը Նախիջևանի ինքնավար հանրապետությունը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ»,- ասված է համաձայնագրի տեքստում, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.