Նորություններ
Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն. Գագիկ Ծառուկյան (վիդեո)
Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ոնց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մեր պատմության ամենաամոթալի օրերից մեկն է, որ 30 տարիների ընթացքում ձեռքբերվածը, այդքան թափված արյունը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ հանձնել, որեւիցե մեկին տեղյակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ հիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էին ցանկացած հարց հրապարակում պետք է քննարկվի, տեղյակ պահվի, որեւիցե սանտիմետր հող տվող չի կարող լինի, նա ազգի դավաճան է, նա պետք է կախվի հրապարակում: Այդ ամենից ելնելով, որ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնացնել պատերազմը եւ այդ գրած, պայմանավորված նամակը, որ եղել է իր մոտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ հանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշվետու լինել ժողովրդի առաջ, դա դավաճանություն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զորքեր բերել, Մելքումյանին են տեղյակ պահել: Ու Շուշին էլ հանձնելուց հետո, թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, զոհվածներին, կորածներին, վիրավորներին, էս անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,-ասել է նա:

Տեսանյութի համար այցելել այստեղ

Գագիկ Ծառուկյանը հարց է տալիս, թե ինչ են բանակցել իշխանությունները, պարզ չի եղել. «Եղբայր ջան, բանակցոությունների հիմքում պետք է դրված լինի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը, պետք է զիջումներ, հա սկզբնական 2 տարածք տան, խաղաղ բանակցեն: Մենք էսօր էլ բանակցելու խնդիր ու տեղ էլ չունենք, ինչ կա հանձնել ենք, ի՞նչ ենք էլ բանակցելու: Կամ ստորագրվել է, ո՞ւմ հետ է համաձայնեցվել, երեք անգամ դիմել ենք անվտանգության խորհրդի նիստ անցկացնեն, հետագա քայլերը, ու ոչ մի պատասխան: Ու էսօր էլ պատասխան չեն ուզում տան, ուզում են գցեն սրա-նրա վրա: Լավ չի կարելի, պետությունը, ժողովուրդը մեծից փոքր ոտքի է ելել մի մարդու պես ու էսօր էս ազգը սրա՞ն է արժանի: Պաշտոն պահելու համար, սրա-նրա վրա գցելու համար, ի վերջո պետք է պատասխան տալ սրա համար: Հա Ծառուկյանին էլ ձերբակալելով Ղարաբաղի հա՞րց է լուծվում, ձերբակալեք, ինչ որ ասել եմ 4 ամիս առաջ սաղ իրականություն է եղել»:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.