Նորություններ
Նոր սահմանափակումները Վրաստանում արդեն գործում են. մանրամասներ
Վրաստանում ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, որոնց մի մասը տարածվում է ամբողջ երկրի տարածքով, իսկ մի մասը միայն Վրաստանի խոշոր 7 քաղաքներում:

Նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով.
  • արգելվում է տեղաշարժը ժամը 21:00-ից 05:00-ն ինչպես հետիոտնի, այնպես էլ՝ տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև հասարակական տարածքում գտնվելը, բացառություն է Ամանորի՝ դեկտեմբերի 31-ի գիշերը և Սուրբ ծննդյան՝ հունվարի 6-ի գիշերը,
  • արգելվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրում, այդ թվում՝ երկաթուղով, ավտոբուսով, միկրոավտոբուսով,
  • ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության: Թույլատրվում է.
  • սննդամթերքը տանել անձամբ, «takeaway»
  • առաքում
  • «Drive»
  • արգելվում է մարզադահլիճների և լողավազանների աշխատանքը,
  • արգելվում են բոլոր տեսակի գիտաժողովների, դասընթացների, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացումը – թույլատրելի է միայն առցանց ձևաչափով,
  • արգելվում է սպորտային, արվեստի և մշակույթի խմբակների/ստուդիաների գործունեությունը:
  • Ավտոմեքենաների (ներառյալ տաքսիները) երթևեկության սահմանափակումներ չկան:
Ինչ վերաբերում է խոշոր քաղաքներին,  Թբիլիսիում, Բաթումիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Փոթիում, Զուգդիդիում, Թելավիում և լեռնադահուկային հանգստավայրեր Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում, գործում են լրացուցիչ սահմանափակումներ.
  • Թբիլիսիի, Թելավիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Գորիի, Փոթիի, Զուգդիդիի վարչական սահմաններում չի աշխատի հասարակական տրանսպորտը,
  • Առևտրի օբյեկտները (բացառությամբ սննդի, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների)գործում են միայն հեռակա կարգով,
  • Բաց և փակ տոնավաճառները չեն գործում: Գյուղատնտեսական շուկաները շարունակում են աշխատանքը,
  • Դպրոցները, մասնագիտական ուսումնարանները և բարձրագույն ուսումնական հաստատությունները (բացի բժշկական կրթական ծրագրերից) ամբողջությամբ կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմի,
  • Մասնավոր և պետական ​​մանկապարտեզները դադարում են աշխատել:
Դահուկային հանգստավայրերը
  • հյուրանոցները կաշխատեն միայն որպես կարանտինային գոտի,
  • դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը: Ալիք Մեդիա
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.