Նորություններ
ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումները վերացվում են
ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է միայն ռազմական դրության պայմանների փոփոխությանը․ համավարակով պայմանավորված սահմանափակումները մնում են ուժի մեջ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․

ՀՀ սահմանին մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումների վերացումը վերաբերում է բացառապես ռազմական դրության պայմանների փոփոխությանը։

Իսկ համավարակով պայմանավորված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ՝ սահմանված ՀՀ կառավարության 1514-ն որոշմամբ։

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի 1917-Ն որոշմամբ (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147807) վերացվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանափակումը, այն է՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող են անձանց արգելել Հայաստան մուտք գործելը (բացառությամբ՝ ՀՀ քաղաքացիների) և դուրս գալը՝ պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Միաժամանակ, շարունակում է գործել կարանտինի ընթացքում կիրառվող սահմանափակումների մասին կառավարության 1514-Ն որոշումը (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=145874): ՀՀ ողջ տարածքում կարանտինը սահմանված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021 թ․ հունվարի 11-ը ներառյալ:

Ըստ այդմ՝ ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՀՀ, բացառությամբ՝

1) ՀՀ քաղաքացիների ընտանիքի անդամների և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,
2) Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
3) Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը),
4) Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),
5) Այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ ՀՀ տարածք մուտք գործելը:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.