Նորություններ
Չնայած կառավարության խոստմանը, ալյուրի գինը թանկանում է
Վրաստանի կառավարության ծրագրով սուբսիդավորվում են առաջին կարգի ալյուր իրացնողները, որպեսզի երկրում հացը չթանկանա, սակայն Ախալքալաքում ալյուրը թանկացել է:

Սուբսիդավորման մասին հայտարարեց Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին: Վերջինս իր հայտարարության մեջ մասնավորապես նշեց, որ գնաճից խուսափելու նպատակով պետությունը սուբիսդավորելու է առաջին կարգի ալյուրի գինը:

Ծրագիրը տևողությունը չորս ամիս է, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 10 միլիոն լարի (ավելի քան 3 միլիոն դոլար):

Ալրաղաց գործարանների համար ֆիքսված գին կլինի (50 կիլոգրամանոց ալյուրի պարկի համար` 53 լարի (16,2 ԱՄՆ դոլար)): Սուբսիդավորման չափը կկազմի մեկ պարկի համար մինչև 10 լարի։

Չնայած վերոնշյալին, Ախալքալաքի մեծածախ և մանրածախ խանութներում ալյուրի գինը թանկացել է։

Ախալքալաքի հացի փռի սեփականատերը ասում է.

«Այո, ալյուրը թանկացել է, եթե առաջ գնում էինք 38 լարիով, հիմա 65 լարի է։ Ումից, որ ես մշտական գնում եմ ալյուրը, չունի այն ալյուրը, որով ես մշտական թխում էի, դա “կարմեն” ալյուրն է։ Սակայն ալյուրի գինը օրեցօր աճում է, երեկ էլ զանգեցի Նինոծմինդա ալյուր վաճառողին, նա էլ ասաց, որ գինը բարձրացել է։ Հիմա բանից դուրս է գալիս, որ սուբսիդավորումը միայն մեծ փուռ ունեցողներին է վերաբերում, այդ մեծերից էլ երկու հատ կա ինչան ես գիտեմ, մեկը Թբիլիսիում է, մյուսը՝ Գորիում։ Ներկա դրությամբ ալյուրն արժի 65 լարի», – ասում է Ադամ Այվազյանը։

JNEWS-ը փորձեց ալյուրի գնի մասին ճշտել այն մարդկանցից, ովքեր մեծածախ վաճառքով են զբաղվում։

«Ալյուրը թանկացել է աշխարհով մեկ։ Պետության կողմից մշակված այդ ծրագիրը փռերի համար է, ովքեր, որ ամիսը 30 տոննայից շատ հաց են թխում, և դրա համար փռի սեփականատերը պետք է հենց արտադրամասից ստանա: Երկու օր առաջ 55 տոննա ստացել եմ, նախկինում ալյուրը վաճառում էինք 53-54 լարիով, հիմա 10-12 լար թանկացել է, կապված ալյուրի տեսակից։ Ժողովուրդը բողոքում է, փռի տերերը բողոքում են, բայց մենք ինչ կարող ենք անել, պետությանը թող ասեն», – ասում է ալյուր վաճառողներից մեկը:

Նինոծմինդայում ալյուրի վաճառքով զբաղվողները նույնպես նշում են, որ կառավարության սուբսիդավորման ծրագիրն իրենց չի վերաբերում:

Ճշտելու համար, թե ինչպիսի գներ են անմիջապես գործարաններում, կապ հաստատեցինք նաև ալրաղացների սեփականատերերի հետ. «Սուբսիդավորումը վերաբերում է այն հացի փռերին, որոնք ամսվա ընթացքում 20 տոննայից ավելի ալյուր են գնում։ Ալյուրի գինը չի էժանացել այն փռերի համար, որոնք 20 տոննայից պակաս են ալյուր գնում»։

Իսկ ի՞նչ է նախատեսում սուբսիտավորումը.

Վրաստանի կառավարության կողմից ընդունված №716 որոշման համաձայն՝
առաջին կարգի մեկ պարկ ալյուրի գինը 53 լարի կմնա, իսկ գնաճի արդյունքում ավելացած 10 լարին պետությունը կտա:

Կառավարության որոշմամբ՝ ծրագրի շրջանակներում ամեն ամիս մեկ շահառուի տրամադրվում է սուբսիդիա 500-ից ոչ պակաս և ոչ ավել 10 000 տոննա ցորենի ալյուրին համապատասխան:

Եթե շահառուն պարտավորությունը չի կատարում, ապա նա պարտավորվում է հետ վերադարձնել պետական սուբսիդիայում նշված գումարը և կտուգանվի, որը որոշվում է ստացված սուբսիդիայի չափով, ոչ պակաս, քան 50 000 լարի:

Տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 500-700 տոննա ցորեն: Սրանից միայն 10%-ն է տեղական արտադրության: Մնացածը ներմուծվում է ՌԴ-ից, Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Ներմուծման 90% տոկոսը ՌԴ-ին է բաժին ընկնում:
Facebook Twitter
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.