Նորություններ
Հետախույզը Ջավախքից. մայոր Սարգիս Աղջոյանը զոհվեց Հադրութի համար
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նարինեն արթնացել է Ստեփանակերտի իրենց վարձով բնակարանում` պայթյունների ձայներից: Մտածել է, թե բնակելի շենքերի տանիքների վերանորոգման շրջանակներում հերթը հասել է նաև իրենց շենքի տանիքին: Պայթյունների ձայները, սակայն, կրկնվել են: Նարինեն իրենց պատուհանից երևացող զորամասի կողմում ծուխ է նկատել և միանգամից հասկացել, որ հարձակում է տեղի ունեցել: Շուտով հնչել է նաև օդային տագնապը: Նորից պատերազմ է: 32-ամյա Նարինեի ապրած 3-րդ պատերազմն էր սկսվել: Այս անգամ կորուստը ամենացավոտն էր լինելու:

Արցախյան ազատամարտի` 90-ականների պատերազմում Նարինե Սարգսյանը կորցրել էր հորեղբորը, մորաքրոջ որդուն, իսկ հայրը հաշմանդամություն էր ձեռք բերել: Հոկտեմբերի 18-ին լսեց ամուսնու` հետախույզ, մայոր Սարգիս Աղջոյանի զոհվելու լուրը:

Սեպտեմբերի 27-ին` կիրակի օրը, Սարգիսը սովորականի նման սափրվել և շտապել է զորամաս: Կիրակին սովորաբար նրա հերթապահության օրն էր զորամասում: Երեխաներին նկուղ իջեցնելուց հետո Նարինեն և Սարգիսը բարձրացել են բնակարան: «Ես ասում էի` Սաքո’, ի՞նչ սափրվել, պատերազմ է: Ասաց` Նարինե, մի խառնվի: Սափրվեց ու դուրս էր գալիս: Մուտքի մոտ սկսեցի լացել, ձեռքս բռնեց, ասեց` բան չի լինի, մի լացի: Մեր վերջին հանդիպումն էր…»,- արցունքները խեղճացնում են Նարինեի ձայնը:

Այդ օրը Սարգսի եղբայրը` Սամվելը, Երևանից եկել և Նարինեին ու երեխաներին տեղափոխել է Գյումրի` իրենց մորաքրոջ տուն, որտեղ էլ Նարինեն մնացել է մինչև ամուսնու զոհվելու լուրը լսելը:

Ինչպես ջավախքցի Սարգիսը դարձավ հետախույզ
Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987թ. օգոստոսի 7-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Այնտեղ ապրել է մինչև 12 տարեկանը, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Նինոծմինդա: Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, ստացել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանա ընդունվել և սովորել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

2005-2009թթ. սովորել և ավարտել է ռազմական բուհը որպես հետախույզ և անմիջապես տեղափոխվել Արցախ` ծառայության: Նշանակվել է հետախուզական դասակի, այնուհետև վաշտի հրամանատար, իսկ վերջին երկու տարիներին հետախուզական N զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալն էր` մայորի կոչումով:

Պատերազմի ժամանակ որպես հետախույզ գնացել է ռազմաճակատ, նախ՝ Մատաղիս, այնուհետև` Հադրութ: Հադրութի մերձակայքում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ մայոր Աղջոյանը զոհվել է` պարանոցին հասցված հրազենային վիրավորումից:

«Ինձ թվում էր, որ ինքը զորամասի զամպալիտն է, առաջնագիծ չի գնա: Մինչ իր գնալն էնքան մարդիկ կան, որ պիտի գնան: Երբ զանգում էր, միշտ ձայնը հանդարտ էր, ես էլ հանգիստ էի, որ ինքը զորամասում է, բայց, փաստորեն, ինքն առաջին գնացողների շարքում է եղել: Ծառայակից ընկերը պատմում է, որ իրենց զորամասից 3 հոգի հրաժարվել է գնալ, իսկ ինքը առաջիններից մեկն է մեկնել»,- ասում է Նարինեն:

Ինչպես հանդիպեցին ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն

Ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն առաջին անգամ հանդիպել են 2010թ. Ստեփանակերտի եկեղեցու բակում: Նարինեն ասում է` եկեղեցին իրենց միավորել, բայց նաև բաժանել է: Ամուսնու մահվան լուրն էլ ստացել է Գյումրիի եկեղեցու բակում: «Աստված այդպես կամեցավ, որ իր տան առաջ հանդիպենք, իր տան առաջ էլ բաժանվենք»,- հուզմունքից՝ Նարինեն մի կերպ է արտաբերում բառերը:


-Մամա, մի լացի,-կողքից հորդորում է Նարինեի 3-ամյա որդին:

2011թ. հունիսի 30-ին` Նարինեի ծննդյան օրը, զույգն ամուսնացել է: Յոթ օր և յոթ գիշեր հարսանիք են արել. նախ՝ Արցախում, այնուհետև` Ջավախքում:

Ամուսնու հետ համատեղ կյանքի 9 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը Նարինեն գորովանքով է հիշում, չնայած միասին շատ դժվարություններ են հաղթահարել: 6 տարի երեխա չունենալուց հետո վերջապես զույգի են սպասել, սակայն 2016թ.-ի քառօրյա պատերազմի նախօրեին Նարինեն կորցրել է նրանց: 2017թ. մայիսին, երկրորդ ծանր հղիությունից հետո լույս աշխարհ են եկել Սարգսի և Նարինեի երկվորյակները` Հովհաննեսը և Մարիան:

«Այդ դժվարություններից հետո կարծես կյանքը սկսել էր ժպտալ, ոչ մի դժվարություն էլ չպիտի լիներ, էն էլ պատերազմը սկսվեց: Իբր կյանքը պիտի մեզ համար շարունակվեր, ապրեինք, վայելեինք, այն էլ` ավարտվեց»
,- ասում է Նարինեն:

Զուսպ հետախույզը և հոգատար ամուսինը

Ջավախքցուն հատուկ տաքարյունությունը բնորոշ չէր Սարգսին: Միշտ հավասարակշռված էր, ծանրակշիռ, զուսպ ու հանգիստ բնավորության տեր:

Ամուսնու ներկայությունը Նարինեն միշտ զգացել է կողքին: Ասում է` և’ ընկեր էր, և’ ընկերուհի, և’ հայր ու մայր: Առաջնեկների կորստի ժամանակ ամուսնու հոգատարության շնորհիվ Նարինեն կարողացել է դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, հաղթահարել ճգնաժամը: Ամեն կերպ աջակցել է կնոջ մասնագիտական աճին (Նարինեն մասնագիտությամբ մաթեմատիկոս է):

«Սարգիսն իմ կայացման մեջ մեծ դեր ունի: Իմ ձեռքբերումներով շատ էր ուրախանում: Անցյալ տարի թեկնածուականս պաշտպանեցի մաթեմատիկայի գծով: Դժվար էր երեխաների հետ գնալ Երևան ու հետ գալ անընդհատ: Ասում էր` ես երեխեքին կպահեմ, դու գնա հոդվածներդ գրի, դիսերտացիայիդ պատրաստվի: Ինքն էլ ներկա էր իմ պաշտպանությանը: Հանձնաժողովի անդամները նկատել էին, թե ինչքան հոգատար ու ուրախ էր իմ հաջողություններով,-պատմում է Նարինեն:-Արտակարգ ամուսին ու հայր էր: Չափազանց բարի էր: Ծնված օրվանից աղջկաս ինքն էր պահում, տղայիս` ես: Միայն կերակրելիս էի ես պահում, մնացած ողջ ընթացքում ինձ հետ հավասար պահում էր գիշերը ու առավոտ վեր կենում, գնում գործի»:

Նարինեն ասում է, որ ամուսինը չնայած սիրում էր իր հայրենի Ջավախքը, բայց նաև Արցախն էր շատ սիրում: Իրենց ընտանիքի ապագան էլ Արցախում է պատկերացրել: Բնակարանի համար հերթագրվելիս նախընտրությունը տվել է Արցախին: Մեծ նպատակներ ուներ` հող առնել, ինչ-որ գործ ձեռնարկել Արցախում: Նպատակները, սակայն, մնացել են Նարինեի հիշողություններում: Այս պահին Նարինեի նպատակները փոքր-ինչ փոխվել են. պետք է աշխատի իր երեխաներին ոտքի հանելու, կրթության տալու և լավ մարդ դաստիարակելու կարևոր նպատակի համար, այնպես, ինչպես ուզում էր ամուսինը: Դժվարանում է պատասխանել` կուզենա՞ վերադառնալ Արցախ և շարունակել ապրել Ստեփանակերտում, թե ոչ: «Ինչքան էլ չլինի` իմ ամեն ինչն այնտեղ է»,- ասում է նա: Բայց առայժմ ամուսնու ծնողների տանն է` Նինոծմինդայում, որտեղ և հուղարկավորվել է Սարգիսը:

Նարինեն զայրացած է Արցախից խլված և հակառակորդին տրված հողերի համար: Չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ «ամուսնու արյան վրա թուրքն է ոտք դրել», իսկ հողերը հանձնվել են, այն հողը, որն անձնուրացաբար և հակառակորդի հետ դեմ առ դեմ պաշտպանել է ամուսինը:

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրման օրը զգացի այն նույնը, ինչ հոկտեմբերի 18-ին էի զգացել, երբ լսեցի ամուսնուս մահվան լուրը: Մինչ այդ ասում էի` գոնե հաղթենք, ասեինք` արյան գնով հաղթանակ ունենք: Հիմա ի՞նչ ենք ասելու…»
,- ասում է Նարինեն

hetq.am
Facebook Twitter
აბრეშუმის გზა
ამინდი
ახალციხე 16 °C
img
ახალქალაქი 10 °C
img
ასპინძა 14 °C
img
ადიგენი 15 °C
img
ბორჯომი 14 °C
img
თბილისი 18 °C
img
აბასთუმანი 14 °C
img
ბაკურიანი 11 °C
img
ნინოწმინდა 10 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8440
EUR
EUR
1
2.8713
RUB
RUB
100
2.9096
TRY
TRY
1
0.0822
USD
USD
1
2.6760
კალენდარი
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertarafbet giriştarafbet giriştarafbet giriştarafbet girişmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişbahiscom girişbahiscom twittersuperbetinstarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelerbahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom starzbet mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibom giriş casibomhttps://repository.unisfat.ac.id/css/styles/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetonwinmarsbahisnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobet girişcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahisçanakkale habersigara shopbahsegeltümbet twitterbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbettümbetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetjojobetsafirbetmariobetsahabetMarsbahis Girişmeritkingbetparkgrandpashabet+18 filmvbetcasino levantholiganbetbetebetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10imajbetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornomeritkingonwingrandpashabetMatadorbetjojobetcasibomgrandbettingklasbahiskalebetPerabetholiganbettarafbetpokerklasyouwinbetpasbetpasbetbooDeneme bonusu veren sitelermatadorbettarafbetmeritkingbetkanyon twittermarsbahispusulabet7slotsbets10kadiköy travestiSahabetgrandpashabetSahabetbetturkeyholiganbetholiganbetThesakultahodeonbetbettiltgoldenbahisgoldenbahismeritkingmarsbahismarsbahisgoldenbahisholiganbetholiganbetzbahisSahabetgoldenbahisxslotxslotgrandpashabetbaywincasibomTarafbetbahsegelTarafbetJojobetbetebetqueenbetinterbahisHoliganbet