Նորություններ
ԶԼՄ. թուրք լրագրողն Էրդողանին մեղադրել է ֆիզիկական հարձակման մեջ
Թուրք ընդդիմադիր լրագրող Սերդար Աքինանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հարձակվել է իր վրա 2005 թվականին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, գրում է Ahval-ը:

Աքինանը պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էրդողանը հրաժարվել է պատասխանել իր հարցերին Աբու Դաբիում ասուլիսի ժամանակ:

«Նա աջ ձեռքով բռնել է պարանոցիցս եւ գնացել դեպի դուռը: Ես ստիպված էի հետեւել նրան»,-ասել է լրագրողը:

Հայտնվելով ասուլիսի դահլիճից դուրս՝ Էրդողանը ձեռքով շատ ուժեղ սեղմել է իմ պարանոցը՝ շարունակել է լրագրողը: Նա ասել է, որ այդ գործողություններն իրեն ցավ են պատճառել, սակայն նա չի կարողացել պատմել այդ մասին:

Նրա խոսքով՝ այդ պահին «շատ զայրացած» Էրդողանն ասել է. «Ինչո՞ւ ես թույլ տալիս անիծել իմ ընտանիքը»:

Աքինանն աշխատել է մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Milliyet եւ Cumhuriyet newspapers թերթերում, ինչպես նաեւ CNN Türk, NTV, Habertürk եւ Star հեռուստաալիքներում:

2016-ին Skyturk-ը, որն Աքինանը գլխավորում էր միջադեպի ժամանակ, վաճառվել է Էրդողանի մտերիմ գործարար Էնթեմ Սանկակին:
| Print |