Լուրեր
Մեծ հավաքույթները հնարավոր է արգելվեն. Իմնաձե
«Բոլորս նախապես պետք է պատրաստ լինենք․ հնարավոր է` կառավարությունը արգելի մեծ հավաքույթները»,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

«Օրինակ, 100 հոգանոց հարսանիքներ: Սա ապրելակերպի սահմանափակում է, սակայն պահ կգա, երբ հնարավոր է, դիմենք այս քայլին: Ուստի, բոլորս պետք է նախապես պատրաստ լինենք, որ հնարավոր է մեծ հավաքույթները արգելվեն: Ամեն ինչ կախված է իրավիճակից: Մենք չենք ցանկանում այնպիսի իրավիճակում հայտնվել, ինչպիսի իրավիճակում են այսօր գտնվում եվրոպական որոշ երկրներ: Ամեն ինչ կախված կլինի համաճարակաբանական իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է Իմնաձեն:
| Print |